Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

ԼՂՀ ԱՆ. Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

Բուժաշխատողի օրը Ճարտարում առանձնացել է համայնքի հիմնանորոգված ու համապատասխան սարքավորումներով հագեցած տեղամասային հիվանդանոցի բացման արարողությամբ: Ծրագիրն իրականացվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման»  հիմնադրամի աջակցությամբ ու հովանավորությամբ:

 

Հանդիսավոր արարողությանը, համայնքի բնակիչների և բարերարների հետ, ներկա են եղել նաև վարչապետ Արա Հարությունյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձիք: Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել Հարություն Քուշկյանն ու Արցախի թեմի առաջնորդը:

 

Նախարար Քուշկյանը շնորհավորելով բուժհաստատության անձնակազմին Բուժաշխատողի օրվա առիթով, նշել է, որ մեր երկրի առողջապահության զարգացման ճանապարհին սա հերթական քայլերից է: Քուշկյանը նկատել է, որ 1983 թվականին հիմնադրված բժշկական կենտրոնը լրջագույն դերակատարում է ունեցել ճարտարցիների համար, սակայն 1994 թվականից ընդհանրապես չվերանորոգված և չվերազինված հաստատությունն իսկապես կարիք ուներ նման նախաձեռնության: Եվ բարերարների, մասնավորապես Վլադիմիր Ավագյանի և նրա կողմից ղեկավարվող հիմնադրամի շնորհիվ մենք այսօր ունենք այս բուժհաստատությունը:

 

Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում կատարել Ճարտարի զարգացման ճանապարհին:

 

Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակից: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ